Ես նույնպես չեմ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը. Ալեն Սիմոնյան
«Դեկտեմբերին միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։
Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի, բայց, կարծում է, իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։
«Այն իրավիճակում, երբ որ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարել արդեն իսկ, գնամ, այնտեղ ի՞նչ անեմ»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ասաց, որ որևէ ձևով չեն սառեցվում հարաբերությունները։
«Չմասնակցելու իմ որոշման մասին արդեն տեղեկացրել եմ ՀԱՊԿ գործընկերներին, տեղյակ են։ Դեռ արձագանք չկա, համենայնդեպս։ Կարծում եմ, չի էլ լինի արձագանք, որովհետև վստահ եմ, իրենց համար էլ հասկանալի է, թե չմասնակցելու պատճառները որոնք են»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա կարծիքով, հիմա հերթը ՀԱՊԿ երկրներին է, այդ երկրները պետք է արձագանքեն։
«Մենք ասում ենք չէ՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, իրենց գործողություններով, իրենց հայտարարություններով, խոսույթով իրենք ապացուցում են, որ, իրոք, այդ կառույցը խնդիրը ունի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- Արարատ Միրզոյանը չի մեկնի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված հանդիպումներին
- Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ
- Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ
- Կատարյալ արկածախնդրություն. Սուրենյանցը՝ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնելու հարցը հանելու մասին
- Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնելու վերաբերյալ նախագիծը
- Պեսկով. ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը նախատեսված չէ