Արաս Օզբիլիսն առաջադրվելու է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն առաջադրելու է իր թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։
Այսօր կայացած ասուլիսում սկզբում նա հայտարարեց, որ ավարտում է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, ապա նաև ասաց.
«Ես միշտ ասել եմ, որ իմ կարիերայի ավարտից հետո անպայման ուզում եմ օգուտ տալ հայկական ֆուտբոլին։ Դա կլինի մարզիչ կամ մենեջեր, չգիտեի։ Ես մտածում եմ, որ մեր հայկական ֆուտբոլը կարևոր խաչմերուկի վրա է։ Մեր հայկական ֆուտբոլը շատ աճելու տեղ ունի։
Ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։ Ես մեծացել եմ, որ իմ փորձով, անցած ճանապարհով, նվիրվածությամբ մեր հայկական ֆուտբոլին կարող եմ մեծ օգուտ տալ», - ասել է Օզբիլիսը։