Եթե կա սադրանք, ապա սադրվողները կկարողանան որոշակի գործողություններ անել. Արմեն Փամբուխչյան
«Ավագանու աշխատանքներին ձեր մասնակցության առաջին իսկ օրը տեղի ունեցավ այդ սադրանքը, ես այդ գնահատականը տվել եմ և կարծում եմ, որ դրանք ճիշտ են, որովհետև, եթե կա սադրանք, կա հնարավորություն որ կլինեն սադրվողներ»,-Ավագանու այսօրվա նիստում ելույթ ունենալով հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Նա հայտարարեց, որ իրենց թիմակիցները՝ ՔՊ-ական ավագանիները և վարչական շրջանների ղեկավարները այդ սադրանքին տրվել են և դրա համար ինքը ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդհանուր ներողություն է խնդրել՝ նաև իր թիմակիցների համար:
Դիմելով մինչ իր ելույթն ամբիոնին մոտեցած «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ Փամբուխչյանը նշեց, որ Մայր Հայաստանը ներողություն չխնդրեց իրենց անդամների գործողությունների համար:
Նա հայտարարեց, թե ՔՊ-ն պատրաստակամ է համերաշխ գործընկերային աշխատանքի:
«Երեկ մեր կոալիցիոն գործընկերների հետ լուռ մեր տեղերում նստած լսել ենք տարբեր սադրանքները և այսօր էլ մենք լուռ լսեցինք ձեր քննադատությունը, բայց այն որևէ մեկին իրավունք չի տալիս, որ կարողանա որոշակի միջոցների դիմել՝ բառապաշարի առումով: Եթե կա սադրանք, պետք է պատրաստ լինել, որ սադրվողները կկարողանան որոշակի գործողություններ անել»,-հայտարարեց Արմեն Փամբուխչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ երեք զգուշացում տալ.Ավինյանը զգուշացրեց ավագանու երեք ընդդիմադիր կին անդամներին
- Ես ոչ մեկին բռունցքով չեմ հարվածել, մազերից եմ քաշել.Անի Խաչատրյան
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան