Մշակույթ 17:07 22/11/2023 Հայաստան

Բռնի տեղահանության հետևանքով արցախահայերը զրկվել են մշակույթի վերստեղծման հնարավորությունից. Արմինե Տիգրանյան

2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմից և այս տարվա սեպտեմբերի 19-ի, Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանությունից հետո կարևորագույն խնդիրներից է նաև Արցախի նյութական, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը։ Հաճախ են լինում հրապարակումներ մասնագիտացված կառույցների կողմից, որ թշնամի Ադրբեջանը ոչնչացրել է, ավերել է, խեղաթյուրել է Արցախի հուշարձանները՝ փորձելով այդպես վերացնել նաև հայկական հետքը հայկական պատմական հողում։

Panorama.am-ը զրուցել է մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս  Արմինե Տիգրանյանի հետ արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության առանձնահատկությունների, պահպանության կարևորության, մեխանիզմների մասին։

Panorama.am-Բռնի տեղահանությունը, որպես ինքնության և մշակութային համայնքների կազմաքանդման գործընթաց, կարո՞ղ ենք համարել։

Արմինե Տիգրանյան-Իհարկե, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմները մշտապես ունեցել են ոչ միայն տարածքի նվաճման գերնպատակ, այլև էթնիկական կազմի  փոփոխության նպատակ։ Իսկ էթնիկական ինքնությունը ձևավորվում է  մշակութային ժառանգությամբ, սոցիալական հիշողությամբ, պատմությամբ։ Սովորաբար, մշակույթը վերարտադրվում է համայնքի, բնության, մարդկանց հետ փոխգործակցության արդյունքում այն տարածքում, որտեղ նրանք սովոր են ապրել։

Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է բռնի տեղահանումը, մանրամասնում է, որ այն մարդկանց բռնի կերպով տարհանումն է իրենց սովորութային բնակության վայրերից, որոնք թույլ չեն տալիս շարունակելու մշակութային ինքնությունը։
Հռոմի կանոնադրությունը հստակ  նշում է՝ մշակութային ժառանգության ոչնչացումը, քանզի ժառանգությունը հավաքական նշանակություն ունի համայնքի համար և  քանզի թշնամին հանդգնել է թիրախավորել  մշակութային ժառանգությունը, հենց այդ հիմքով անգամ տեղահանությունը կարող է համարվել բռնի տեղահանում։  Այսինքն, այստեղ մենք հանգում ենք այն եզրակացության, որ նույնիսկ եթե տեղահանության ընթացքում ֆիզիկական որևէ բռնություն, ռազմական որևէ խախտում  տեղի չի ունեցել, անգամ մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է ստեղծել բռնի տեղահանության հիմք։

Panorama.am-Կարո՞ղ ենք ասել՝ նյութական, ոչ նյութական մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես ռազմավարություն է, ի՞նչ նպատակով է դա արվում։

Արմինե Տիգրանյան- Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության, բռնի տեղահանության հետևանքով  արցախահայերը զրկվել են մշակույթի վերստեղծման հնարավորությունից։ Քանզի մենք ընդունում ենք, որ ժառանգությունը միայն նյութական տարրերը չեն, այլև դրանց հետ կապված գիտելիքը, հմտությունը, ծեսերը, պրակտիկաները, որոնք կապված են թե նյութականի հետ, թե օգնում են ոչ նյութական ժառանգության շարունակականությանը, այս կոնտեքստում մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի նպատակը ոչ միայն հոգեպես բարոյալքելն էր՝ ավերելով հոգևոր, հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ, պատմական գերազմանոցներ, այլև հնարավորություն չտալ հավաքական արցախահայության ինքնությունը վերստեղծվի ու շարունակվի։

Panorama.am-Արցախն ունի՞ իր ուրույն, տարբերվող ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

Արմինե Տիգրանյան-Իհարկե, քանզի արցախյան բնությունը շատ յուրահատուկ է։ Գիտենք, որ մշակույթը ծնվում և վերստեղծվում է մարդկանց և բնության հետ փոխհարաբերությունների արդյունքում, պետք է ասել, որ հենց այս կոնտեքստում արցախահայերը ստեղծել են շատ յուրահատուկ մշակույթ։ Հենց Արցախի բնությունն է թելադրում այն զորությունը, գեղեցկությունը, թովչանքը, որով օժտված է Արցախի ոչ նյութական ժառանգությունը։ Կարող ենք խոսել Արցախի խոհանոցային պրակտիկաների մասին՝ ժենգյալով հաց, կուրկուտ, խաշիլի, թթի դոշաբի պատրաստման ավանդական մշակույթ, որոնք սերտորեն կապված են Արցախի բնության, լանդշաֆտի հետ։

Կարող ենք խոսել  արհեստագործական պրակտիկաների մասին՝ կարպետագործություն, գորգագործություն, բրուտագործություն, ... Ինչու չէ՝ կերպարվեստ։ Արցախում նկարիչները, ոգեշնչվելով արցախյան բնությամբ, կարողանում էին ստեղծել յուրահատուկ և բացառիկ կտավներ։

Այս պարագայում, երբ մենք ժառանգությանը վերաբերվում ենք լայն և համընդգրկուն կերպով, հասկանում ենք, թե ինչպիսի հավաքական ամբողջականության կորստի մասին ենք խոսում, ինչպիսի ծանր վտանգի տակ են այսօր ոչ միայն արցախահայության ներկա շարունակականությունը, այլև ապագան։

Panorama.am-Ինչ եք կարծում՝ դրանց պահպանումը Արցախից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվածների համար հնարավո՞ր է սովորույթի ուժով, թե, այնուամենայնիվ, Արցախի միջավայրը անհրաժեշտ պայման է։

Արմինե Տիգրանյան-Իդեալական կլիներ, եթե արցախահայությունը հաղորդակցվեր իր բնության հետ։ Տեղահանության արդյունքում հնարավոր չէ ամբողջականապես պահպանել այն արժեքները, որոնք պետք է ապահովեին այդ արժեքների փոխանցման անխաթարությունը։
Կարծում եմ՝ հրաշալի կլիներ ստեղծված իրավիճակում հնարավոր լիներ նրանց կեցությունը միասին համատեղելու, բերելու այն ոչ նյութական մշակութային պրակտիկաների իրացման դաշտը, որը հնարավորություն կտար նրան իրենց ինքնության ամենակարևոր տարրերը պահպանելու, վերստեղծելու, սերունդներին փոխանցելու։

Պետք է միջազգային հանրությունը, ամբողջ հայագիտությունն իր ջանքերը միասնաբար հավաքագրի, գործադրի, որպեսզի յուրաքանչյուր վնաս արձանագվի ոչ թե առանձնացված կերպով, այլ այն ամբողջական կերպով, ինչպես Ադրբեջանն է այն ոչնչացնում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝  արցախյան մշակույթը պաշտպանության տակ վերցնելու, ընդհնարապես ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների,  ոչ նյութական, նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու պետության քայլերի մասին՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}