10 րոպեն՝ 1 երեխայի կյանք Գազայում
Առանց ռմբակոծության 10 րոպեն փրկում է մեկ պաղեստինցի երեխայի կյանքը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստին պետության մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը՝ մեկնաբանելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար զինադադարի մասին համաձայնագիրը։
«Պաղեստին պետությունը ողջունում է նախօրեին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համաձայնագրին, հատկապես մեր եղբայրներին Քաթարից և Եգիպտոսից: Առանց ռմբակոծության յուրաքանչյուր 10 րոպեն, մեկ պաղեստինցի երեխայի կյանք է փրկվում: Հարյուրավոր պաղեստինցի երեխաներ չեն սպանվի այս զինադադարի շնորհիվ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում իրավիճակին։
Դիվանագետն ընդգծել է, որ այժմ բոլոր նրանք, ովքեր «օգնեցին դադարեցնել այս խելագարությունը», պետք է շարունակեն աշխատել՝ «պաշտպանելու խաղաղ բնակիչներին և կանխելու հակամարտության տարածումը տարածաշրջանում, օգնելու միլիոնավոր մարդկանց, որոնք տուժել են այս հումանիտար աղետից, որը չկարողացանք կանխել։
Հարակից հրապարակումներ`
- Գազայում զոհված պաղեստինցիներին թաղում են եղբայրական գերեզմաններում
- Գազայում ժամանակավոր զինադադար կհաստատվի․ ազատ կարձակեն գերեվարված կանանց ու երեխաներին
- Էրդողանն «ուժեղ գրպաններ» ունեցող երկրներին կոչ է արել օգնել Գազային
- Ինչպես են Գազայից տարհանել վաղաժամ ծնված մի քանի տասնյակ երեխաների
- Գազայից 16 նորածին երեխաներ տեղափոխվել են Եգիպտոսի Էլ-Արիշի հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին