Եվրատեսիլյան բեմում Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբն ունեցել է իր առաջին փորձը
Նախօրիեն «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբն ունեցել է իր առաջին փորձը եվրատեսիլյան մեծ բեմում:
Հիեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Yan Girls խումբը կատարելու է «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Հիշեցնենք, որ քվեարկել կարող եք նաև Հայաստանից. քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ին:
Մրցույթը կկայանա նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին: «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը ելույթ կունենա 8-րդը: Մրցույթին մասնակցում է 16 երկիր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին