Իրանում հայտնել են, որ ԵԱՏՄ-ի հետ առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրենը հայտարարել է, որ «ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար», գրում է ParsToday-ը։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը։
ԵԱՏՄ-ի երկրորդ մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Մոհամմադ Սադեղ Ղանադզադեն նշելով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ հինգ երկրների ներմուծումը կազմում է 380 մլրդ դոլար, հավելել է․ «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, Իրանին կընձեռի մեծ հնարավորություն և պայմաններ կստեղծի հետագա տնտեսական համագործակցության համար»։
Ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միությունն Իրանի համար մեծ շուկա է, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրենն ասել է. «Իրանն առավելաբար ներկրում է հումք և հիմնական ապրանքներ, սակայն ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների, այդ թվում տեխնոլոգիաների, դեղագործական արտադրանքների և առաջադեմ արդյունաբերության արտահանման կարողությունն օգտագործելու համար,ազատ առևտուրը կարող է ճանապարհ բացել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան