Իրավունք 13:31 22/11/2023 Հայաստան

Չարաշահումներ և փողերի լվացում Զառիթափի նախկին ղեկավարի կողմից. Մեղադրանք է առաջադրվել նաև նրա կնոջը

Ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2021թ․ օգոստոսին հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2007-2016թթ. Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի գյուղապետի պաշտոնն զբաղեցրած Ս.Բ․-ն, պաշտոնավարման  ընթացքում համայնքապատկան հողակտորներն աճուրդով օտարելու մասին համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, նշված հողակտորներն իր և կնոջ սեփականությունը դարձնելու նպատակով, համայնքապատկան հողակտորների օտարման աճուրդին մասնակցության որևէ հայտ ներկայացված չլինելու պայմաններում աճուրդի չկայացման վերաբերյալ արձանագրություն կազմելու փոխարեն, ներկայացրել է դրան իր կնոջ և ազգականների մասնակցության վերաբերյալ տվյալներ և իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աճուրդի հանձնաժողովի անդամներին հանձնարարել նրանց դիտարկել որպես սակարկության մասնակիցներ, իսկ աճուրդում հաղթող ճանաչել իր կնոջը և իրեն:

Ապա կեղծ տեղեկություններ են մտցվել համապատասխան արձանագրություններում, որոնք ստորագրվել են նաև հանձնաժողովի անդամների կողմից։ Այնուհետև այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա ապօրինի որոշումներ են կայացվել՝ համայնքի ղեկավարի կնոջ և իր հետ առուվաճառքի պայմանագրեր կնքելու մասին: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններիս անվամբ տրվել են անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ:

ՔԿ-ից հայտնում են՝ այնուհետև, Ս.Բ․-ն, 2016-2021թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով արդեն Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, ընդառաջել է համայնքի Բարձրունի բնակավայրի վարչական ղեկավարին, Վայք, Եղեգնաձոր, Գոմք բնակավայրերի և Երևան քաղաքի 4 բնակիչներին՝ համայնքի տարբեր բնակավայրերի համայնքապատկան հողակտորներն իրենց օտարելու խնդրանքին։ Հողակտորներն աճուրդով օտարելու՝ համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, սահմանված կարգով չի հրապարակել աճուրդի մասին հրապարակային ծանուցումները, ինչով բացառել է աճուրդներին այլ անձանց մասնակցությունը և չփոխկապակցված այլ մասնակիցների կողմից առավել բարձր գին առաջարկելու հնարավորությունները։ Ապա, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, անձամբ չգլխավորելով և չկազմակերպելով դրանք, հանձնարարել է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Զառիթափ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել ձևական աճուրդի անցկացման կեղծ արձանագրություններ:
Վերջինս, աճուրդի երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում, գրանցել է հողակտորները ձեռք բերել ցանկացող անձանց հետ փոխկապակցված անձանց տվյալները, անձամբ նրանց փոխարեն կազմել է հողամասերի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրությունները, իսկ խոշորացված համայնքի ղեկավարը ստորագրել և հաստատել է դրանք։ Արդյունքում փաստացի չկայացած աճուրդում հաղթող են ճանաչվել նախապես կանխորոշված անձինք, որոնց հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր, վերջիններիս անվամբ տրվել են այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ և, միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց սիմվոլիկ հատուցելիություն ապահովելով, դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․-ն, նույն համայնքի Սարավան բնակավայրում գտնվող՝ նրան և կնոջը պատկանած հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարել է ՍՊ ընկերությանը՝ նախապես իմանալով, որ ընկերությունն այդ հողամասերը կադաստրային արժեքը գերազանցող գումարով ձեռք բերելով՝ պետք է հետագայում դրանք օգտագործի այլ՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ։ Ընկերությանն օտարված վերը նշված հողերի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը նույն ընկերությանը վաճառելու առաջարկն ստանալով՝ նա դիտավորությամբ համայնքի ավագանուն չի տեղեկացրել այդ հողերի հարևանությամբ գտնվող՝ իրեն պատկանող հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարելու մասին և դիտավորությամբ չի առաջարկել այդ հողերն օտարման ներկայացնել դրանց կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող կամ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործվող հողերի կադաստրային արժեքներին մոտարկված արժեքով։ Ապա համայնքի ավագանու՝ նշված հողերը կադաստրային արժեքով օտարելու համաձայնությունն ստանալուց հետո հանձնարարել է խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել հողի սեփականության իրավունքի փոփոխման հետևանքներ առաջացնող կեղծ արձանագրություններ։

Վերջինս, փաստացի աճուրդ կայացած չլինելու պայմաններում, դրա երկրորդ մասնակից գրանցել է այլ անձի տվյալներ, կազմել և ստորագրել է «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրություններ, իսկ Ս.Բ․-ն ստորագրել և հաստատել է դրանք, որով փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչվել նախապես կանխորոշված ՍՊ ընկերության կողմից լիազորված անձը։ Այդ կեղծ փաստաթղթերի վրա աճուրդում հաղթող ճանաչված ՍՊ ընկերության հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր և ընկերության անվամբ տրվել են այդ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ։ Արդյունքում ընդհանուր 20․397․000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց հատուցվել է ընդամենը 8․288․150 ՀՀ դրամ և դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․ն ի պաշտոնե տեղեկացել է, որ վերոհիշյալ ՍՊ ընկերությունը մտադիր է Զառիթափ խոշորացված համայնքի Սարավան բնակավայրում այլ հողատարածքներ ձեռք բերել՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործելու համար։ նպատակ ունենալով օրինականացնել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնեական կեղծիքով դեռևս 2007թ. մարտին իր կնոջ անվամբ ձեռք բերած հողը և շոշափելի եկամուտ ստանալ՝ նա դիմել է համայնքապետարանի աշխատակցի որդուն՝ հանցավոր ճանապարհով ստացված, գյուղատնտեսական նպատակային նշանակության վերոնշյալ հողատարածքը ձևական քաղաքացիաիրավական գործարքների կատարման եղանակով վերջինիս պատկանած վարելահողի հետ փոխանակելու համար՝ վերջինիցս թաքցնելով ինչպես կնոջ անվամբ գրանցված հողատարածքը հանցագործության արդյունքում ուղղակի ստացած լինելու հանգամանքը, այնպես էլ՝ փոխարինվող հողատարածքն էականորեն բաձր արժեքով հետագայում օտարելու իր մտադրությունը։ Համայնքապետարանի աշխատակցի որդին առաջարկին համաձայնել է:

Արդյունքում, հանցավոր գործունեությամբ ստացված անշարժ գույքը լեգիտիմացնելու նպատակով, Ս․Բ․-ն 2019թ. փետրվարին կնոջ հետ 100.000 ՀՀ դրամով այն ձևականորեն օտարել է աշխատակցի որդուն, իսկ վերջինից, առուվաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, 200.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել Սարավան բնակավայրում գտնվող վարելահողը: Ապա ձեռք բերած և կնոջ անվամբ գրանցված վարելահողը 2019թ․ փետրվարին 4.850.000 ՀՀ դրամով, այսինքն՝ կադաստրային արժեքը 2,5 անգամ գերազանցող գնով, օտարել է վերոհիշյալ ՍՊԸ լիազոր ներկայացուցչին՝ ապահովելով 4.850.000 ՀՀ դրամի եկամուտ:               
       
Ձեռք բերված փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, 445-րդ հոդվածի 1-ին մասով /8 դրվագ/, 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով/1 դրվագ/, ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով /5 դրվագ/, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 38․761․620 ՀՀ դրամ: Վնասի վերականգնումն ապահովելու նպատակով կալանք է դրվել օտարված հողամասերի, ինչպես նաև՝ Ս.Բ․-ի անշարժ գույքի վրա։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}