Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Պեսկով
Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, կարելի է ափսոսանք հայտնել, որ վաղվա գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցություն չի լինելու։ Հույս ունենք, որ աշխատանքային, փորձագիտական մակարդակով կլինի մասնակցություն։ Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։
Հարակից հրապարակումներ`
- Ես նույնպես չեմ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը. Ալեն Սիմոնյան
- Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- Արարատ Միրզոյանը չի մեկնի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված հանդիպումներին
- Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան