Ուզում եմ երեք զգուշացում տալ.Ավինյանը զգուշացրեց ավագանու երեք ընդդիմադիր կին անդամներին
«Բռնությունն իր բոլոր դրսևորումներով մեզ համար մերժելի ու անընդունելի է և՛ ավագանու նիստերի դահլիճում, և՛ավագանու նիստերի դահլիճից դուրս՝ լինի այն ֆիզիկական բռնություն, թե խոսքով»,-ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նախորդ օրվա միջադեպին:
Նա հայտնեց, թե համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվի, որ նման դսևորումներ ավագանու նիստերի դահլիճում տեղի չունենա:
Ավինյանի խոսքով՝ ավագանու կանոնակարգի համաձայն ելույթները պետք է վերաբերեն քննարկվող հարցերին:
«Երեկվա իրադարձությունների նման միջադեպերը կանխելու համար անձամբ ես չեմ նայելու՝ մեր խմբակցության ավագանու անդամն է, թե ընդդիմադիր խմբակցության, բոլորին հավասար վերաբերմունք է լինելու: Հետևապես, իմ լիազորությունների շրջանակներում ուզում եմ երեք զգուշացում տալ տիկին Սոնա Աղեկյանին, տիկին Նարինե Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին»,- հայտարարեց Ավինյանը և խնդրեց գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ, քանի որ, եթե խոսքը պարունակում է բռնություն, ապա կվերածվի ֆիզիկական բռնության:
Ավինյանը նաև հայտնեց, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարենրը, որոնք մասնակցել են նախորդ օրվա հրմշտոցին, հետագայում որևէ նման քայլ իրենց չի ներվելու:
Հարակից հրապարակումներ`
- Վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների սադրանքի արդյունքում.Արմեն Փամբուխչյան
- Ես ոչ մեկին բռունցքով չեմ հարվածել, մազերից եմ քաշել.Անի Խաչատրյան
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան