«ԱՕԿՍ»-ի շենքը դատարանի և կառավարության որոշմամբ կցվեց ՏԿԵ նախարարությանը
«Որոշմամբ առաջարկում ենք Երևանի Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող անշարժ գույքը կցել ՏԿԵ Պետական գյուքի կառավարման կոմիտեին»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ շենքի տարածքը 701 քմ է, շուկայական արժեքը կազմում է 490 մլն դրամ:
Նախարարը հայտնեց, որ մի շարք հանգամանքներ են ի հայտ եկել և ՀՀ գլխավոր դատախազությունը հայցով մտել է դատարան, որի ժամանակ հաշտեցում է կնքվել:
«Դատարանի որոշմամբ գույքը, որը հայտնի է որպես, «ԱՕԿՍ»-ի շենք, վերադարձվել է և նրա սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին»,-հայտնեց Սանոսյանը:
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ ցույց տվեց դատարանի որոշում և ներկայացրեց գործի մանրամասները՝ հայտարարելով, թե գույքի արժեքն իրականում անհամեմատ ավելի մեծ է՝ 2011 թվականի դրությամբ այն գնահատվել է 1.5 մլրդ դրամ և ներկայում մի քանի անգամ թանկ է:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը
- ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը