
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 14800 մարդ
Գազայի հատվածում իսրայելական հարվածների մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 14854-ի, վիրավորների թիվը գերազանցել է 36 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է Պաղեստինի իշխանությունների տեղեկատվական կենտրոնը։
«Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 14854-ը, այդ թվում՝ ավելի քան 6150 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ անկլավի վրա իսրայելական հարձակումների սկզբից վիրավորների թիվը գերազանցել է 36 հազարը։
Անհայտ կորածների թիվը, ըստ իշխանությունների, գերազանցել է 7 հազարը, նրանց մարմինները կարող են գտնվել ռմբակոծված շենքերի փլատակների տակ։
Հարակից հրապարակումներ`
- Գազայում զոհված պաղեստինցիներին թաղում են եղբայրական գերեզմաններում
- Բորել. Միայն Պաղեստինի իշխանությունը կարող է կառավարել Գազայի հատվածը
- Պաղեստինում 39 նորածին երեխա է մահացել Ալ-Շիֆայի հիվանդանոցում վառելիքի բացակայության պատճառով