Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի հաղթող
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 102կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում՝ երկամարտի 378 կգ (175+203 կգ) արդյունքով:
Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Սա Հայաստանի թիմի երրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում. Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան