Թուրքայի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել
Նոյեմբերի 23-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում «Արևելյան Միջերկրական 2023» խորագրով զորավարժություն են անցկացրել:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, զորավարժությանը մասնակցել են Հյուսիսաստլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ականների հակազդման մշտական ծառայողական խմբի մեջ տեղ գտած 1 Իսպանիայի, 2 Իտալիայի և 1 Թուրքիայի ծառայողական նավ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Պակիստանի ծովային ոստիկանությանը պատկանող մեկական ինքնաթիռ:
Անթալիայի Սարըսու շրջանի ափերի մոտ իրականացված զորավարժությանը Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումեթ Թաթլըօղլուի գլխավորությամբ հետևել են նաև ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բրազիլիայի, Քուվեյթի, Սաուդիան Արաբիայի, Հորդանանի ընդհանուր առմամբ 59 դիտորդ: