Լուկաշենկոն և Պուտինը միասին են հեռացել, զրույցը շարունակվել է մեքենայում
Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտից հետո դեմ առ դեմ զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով «Пул Первого» ալիքին։
«Լուկաշենկոյի և Պուտինի դեմ առ դեմ զրույցը պալատում կայացել և շարունակվել է մեքենայում: Լուկաշենկոն և Պուտինը միասին են հեռացել ։ Ճանապարհին նրանք քննարկել են բիզնեսին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի պաշտոնական մասից հետո, որը ներառում էր նեղ ձևաչափով բանակցություններ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի լիագումար նիստ և վերջնական փաստաթղթերի ստորագրում, պետությունների ղեկավարները աշխատանքային ճաշ են ունեցել։ Telegram ալիքը նաև լուսանկար է հրապարակել, որում պատկերված են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները անհատական զրույցի ընթացքում։ Լուսանկարի մակագրությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նրանք ձեռքում «թղթապանակներ են՝ փաստաթղթերով»։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ակնկալում են՝ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից վերցնելու էստաֆետը»
- Լուկաշենկոն չի թաքցրել՝ Մինսկում քննարկել են Հայաստանի դեմարշը
- Պեսկով. ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը նախատեսված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին