Մնացական Սաֆարյանի խոսքով, բանակցություններում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարց չկա
«Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար կան տարաձայնություններ ինչ-որ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները՝ դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարարաի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ արձագանքելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, թե հնարավոր է Հայաստանից դուրս հանվի ռուսական 102-րդ ռազմաբազան և ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից:
«Այս փուլում, այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան»,-հայտարարեց փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով բանակցություններում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա:
«Մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»,-հայտարարեց փոխնախարարը։
Սաֆարյանը պատասխանեց նաև հայ-ադրբեջանական սահմանին կողմերի միջև հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության վերջին առաջարկի մասին հարցը։
«Մեր կողմից նաև առաջարկվել է անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստ նոյեմբերի 30-ին։ Սրա վերաբերյալ նույնպես եղել է հայտարարություն։ Հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ նույնպես եղել են մամուլի հաղորդագրություններ, երկու կողմերի միջև քննարկված հանձնաժողովի նիստերի արդյունքներով, կարող եք դրանց ծանոթանալ»,-հայտարարեց Մնացական Սաֆարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկից կժամանի Երևան
- ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան
- ԲԴԽ նախագահն ստացել է ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի շնորհակալագիրը