Նորվեգիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորության մասին
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ երկիրը Ֆինլանդիայից հետո կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանի հսկիչ անցակետերը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
Քաղաքական գործչին հարցրել են ՝ տեղին է արդյոք հետևել ֆիննական օրինակին և փակել Ռուսաստանի հետ սահմանը, նա պատասխանել է․ «Եթե պետք լինի»։
Նորվեգիայի վարչապետը նաև նշել է, որ երկիրն ուշադիր հետևում է իրավիճակին Ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Էստոնիայում:
Ավելի վաղ Հելսինկին որոշում էր կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության և Ֆինլանդիայի սահմանին գործում է ութ անցակետ: Նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը Ֆինլանդիան փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող չորս անցակետ։ Ֆինլանդիայի իշխանությունները նման քայլը բացատրել են Ռուսաստանի հետ սահմանին ապաստան հայցողների և անօրինական միգրացիայի աճով: