Ջերմուկ տանող ավտոճանապարհը միակողմանի փակվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 23-ին, ժամը 19:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ քաղաք տանող 3-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:
Փրկարարները հեռացրել են թափված քարաբեկորները. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու(Տեսանյութ)
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց
- Փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան