Ո՞վ է ԶՊՄԿ-ի նոր բաժնետեր Սվետլանա Երշովան
ԶՊՄԿ-ն քիչ առաջ տարածեց հաղորդագրություն ընկերության բաժնետիրական կազմի «փոփոխության» մասին։
Ըստ այդմ, նախկինում ընկերության իրական շահառու Գլեբ Տրոցենկոն, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է, այս տարվա հոկտեմբերի 27-ին այլևս չի հանդիսանում իրական շահառու։ Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասը նա օտարել է Սվետլանա Երշովային։
Ավելի վաղ գրել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոց է սահմանել Գլեբ Տրոցենկոյի նկատմամբ։ Ակնհայտ է, բաժնետիրական կազմի փոփոխության նպատակը պատժամիջոցներից խուսափելն է ու բիզնեսը փրկելու փորձը։
Ըստ փորձագետների ու ԶԼՄ-ների, Գլեբ Տրոցենկոյի սև ցուցակում հայտնվելը նշանակում է, որ գործարանն առնվազը չի կարողանա խտանյութը վաճառել արտարժույթով, ինչպես նաև չի կարողանա տարադրամով վարկային միջոցներ ստանալ։ Հիշեցնենք, որ կոմբինատն առանց այդ էլ չի կատարում Հայաստանի կառավարության հանդեպ ստանձնած պարտավորությունները։
Բացի այդ, ԶՊՄԿ-ի համար խնդիրներ են ստեղծվել նաև կոմբինատի՝ Միխայիլ Զուրաբովի մասնաբաժինը գնած շվեյցարական ֆոնդի՝ կոմբինատին դատի տալու մտադրության հետևանքով։
Սակայն ուշագրավ է, որ պատժամիջոցների տակ գտնվող Գլեբ Տրոցենկոյին փոխարինում են Սվետլանա Երշովայով, որը հնարավոր է հենց վաղը հայտնվի պատժամիջոցների տակ։
Համացանցում մի փոքր որոնման արդյունքում էլ ակնհայտ է դառնում, որ Սվետլանա Երշովան մշտապես եղել է Տրոցենկոների կորպորացիաներում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։
Օրինակ, Սվետլանա Երշովան AEON կորպորացիայի փոխնախագահն էր։ Կորպորացիայի սեփականատերը Ռոման Տրոցենկոն էր։
Երշովան նաև Ռ. Տրոցենկոյի անվան հետ կապվող «Պրոֆի» ընկերության 99.01 տոկոսի բաժնետերն էր, որը շահագործում էր Ուլան Ուդեի օդանավակայանը։
Հետաքրքիր է՝ նման քայլերով ո՞ւմ է ցանկանում մոլորեցնել ԶՊՄԿ-ն՝ Հայաստանի կառավարությա՞նը, թե՞ Պետքարտուղարությանը։ Մի բան ակնհայտ է, ունքը սարքելու փոխարեն աչքն են հանելու, քանի որ կատարվածն արդեն կարող է գնահատվել պատժամիջոցների շրջանցման փորձ։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ում աուդիտը մերժած դատավորը կանխիկ խոշոր գումար է հայտարարագրել. «Փաստինֆո»
- «Փաստինֆո». Ռոման Տրոնցենկոյի ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր դառնալուց հետո ԶՄՊԿ-ն սկսել է քիչ հարկեր վճարել պետությանը
- Կառավարության փայ մտնելը՝ ԶՊՄԿ-ի հարկերի 56% նվազման պատճառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան