Վերադարձ Արցախ անպայման պետք է լինի, որպեսզի մենք ունենանք Արցախի պետականություն.Աշոտ Ղուլյան
«Ես ցավով պետք է նշեմ, որ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության միջև այսպիսի վատ հարաբերություններ, կտրվածություն չի եղել որևէ կառավարման էլիտաների օրոք, շատ մեղմ եմ ասում»,-«Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկար» թեմայով պանելային քննարկմանը հայտնեց Արցախի ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա շեշտեց, որ ոչ միայն պաշտոնական հարաբերությունների մասին է խոսում, այլև զուտ մարդկային, իսկ լավ հարաբերություններն ավելի շատ կնպաստեն հետագա փուլերի համար:
Ղուլյանի խոսքով՝ Արցախի պետականության պահպանումը ոչ միայն այսօրեական, այլև ապագայի թեմա է:
«Եթե մենք մտածում ենք ընդհանուր հայկական քաղաքական մտքի զարգացման, հայկական պետականության մասին, ապա շատ կարևոր է, որպեսզի Արցախի պետականությունը կարողանանք ճիշտ պահել:
Ղուլյանն ասաց, որ տպավորություն ունի, թե 10 օրում մոռացության են տվել այն, ինչը 30 տարի եղել է հայկական միասնական օրակարգում և մոռացել են Արցախի տված զարթոնքը:
Հայտնելով, որ ցանկացած արցախցու երազանքն է վերադառնալ իր ծննդավայր՝ ԱՀ ԱԺ նախկին նախագահն ասաց. «Եթե մենք մեր վերադարձի իրավունքի հետ չկարողանանք կապել նաև մեր ինքնորոշման իրավունքը՝ մեզ սպասելու է հերթական հիսաթափությունը:Վերադարձ Արցախ անպայման պետք է լինի, որպեսզի մենք ունենանք Արցախի պետականություն»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան
- Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
- Մետաքսե Հակոբյան. Պարտավորություն ունենք թույլ չտալու փակվի Արցախի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին