Հաջիև. Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, X-ի իր էջում արձագանքելով արցախցիներին աջակցություն ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գրառմանը, հայտարարել է, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում արգելվելու է։
«Ադրբեջանաֆոբիան, թուրքաֆոբիան, քաղաքական կոռուպցիան, «փողի խոսակցությունը» և այսպես կոչված «Ավրորա» մրցանակի ներքո քաղաքական շահարկումները, հավանաբար, Ռուբեն Վարդանյանի և Սամանթա Փաուերի ընդհանուր արժեքներն ու շահերն էին:
Դիմակը պատռված է. Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»,-այսպես է արձագանքել Հաջիևը Սամանթա Փաուերի գրառմանը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման մասին
- Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը
- «Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին