Երբ մենք հրաժարվում են ազգային ազատագրական պայքարի գաղափարից, խախտվում է մեր հայկական պետության կերտվածքը. Պուլուզյան
«Հայաստանի առաջին, երրորդ Հանրապետության ստեղծման ֆունդամենտալ հիմքը ազգային ազատագրական պայքարն է։ Երբ մենք հրաժարվում են այդ գաղափարախոսությունից կամ այդ գաղափարախոսությունը հակասում է պետական շահերին, խախտվում է մեր հայկական պետության, հայկական մտածողության կերտվածքը»,- «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ անդամ, «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը։
Նա նշեց, որ Արցախ վերադարձի իրավունքն ազգային իրավունք է, ազգը պետք է գնա, այնտեղ ապրի, ոչ թե որևէ մեկը որպես անհատ. քաղաքացիության իրավունքը բոլորինն է։
«Բոլորս պետք է այդ իրավունքը պաշտպանենք։ Վերադարձի իրավունքն այն մարդունն է, ով Արցախն իր հայրենիքն է համարում։ Ներկա հաղորդակցման միջոցները հնարավորություն են տալիս ստեղծել Արցախի վիրտուալ հանրություն, չմոռանալով հիմնական հարցը՝ ազգային ազատագրական պայքարը»,- ասաց Արա Պուլուզյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերադարձ Արցախ անպայման պետք է լինի, որպեսզի մենք ունենանք Արցախի պետականություն.Աշոտ Ղուլյան
- Արամ Օրբելյան. Առարկայազուրկ է քննարկել, թե ինչ կարգավիճակ պետք է տալ արցախցիներին
- Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում