ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ-ից հոսք չկա… Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի նոր ռեկորդ. Փաշինյան
«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք վերլուծում և տեսնում ենք, որ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք, որպես այդպիսին, ՀՀ-ից չկա»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
Նա հայտնեց, որ արտագաղթի երևույթներ չկան՝ հիշեցնելով, որ առաջին օրերին կար գնացողների անհանգստացնող թիվ:
«Մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են: Մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Փաշինյանի կարծիքով այն կարևոր ազդակ է կառավարության կողմից կայացրած որոշումների գնահատման առումով:
«Սա նշանակում է, որ այնուամենայնիվ որոշումենրը շատ որոշակի էֆեկտ ունենում են: Էլի եմ սում, որ իմ խոսքերը որևէ կերպ չմեկնաբանվի, որ մենք էդ մարդկանց բոլոր պրոբլեմները լուծել ենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Շարունակելով իր միտքը՝ նա ասաց, որ ինչ-որ մի պահից ԼՂ-ից բռնագաղթածների և ՀՀ քաղաքացիների համար վարվող կառավարության քաղաքականությունը պետք է դառնան նույնական:
«Գաղափարաբանությունը հետևյալն է՝ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով: Ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ 2023 թվականի հոկտեմբերի տվյալներով մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730 հազար թիվը և պետք է արձանագրեմ, որ 2018 թվակնի մայիսիսց ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 183 հազար նոր աշխատատեղ: Մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատաեղերը կշարունակվեն ստեղծվել և մենք հույս ունենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրենրի աշխատանքի շուկայում և տնտեսական համակարգում լիարժեք ներգրավելու արդյունքում մեր այս դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր լրացուցիչ 8.4 մլն դրամ հատկացրեց արտաքին հետախուզության ծառայությանը
- Երեխանե՛ր, ողջունում եմ ձեզ, կառավարության անդամներին հավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ.Փաշինյանը՝ կառավարության նիստում