Բաքվի շինանյութերի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել
Բաքվի Բունիյաթով պողոտայի շինարարական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և պետական հակահրդեհային ծառայության 85 աշխատակից։ Հրդեհն արդեն տեղայնացվել է և մեկուսացվել։ Այն ամբողջությամբ մարելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։
Հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է մինչ բժշկական օգնություն ստանալը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա սրտի կաթված է ստացել։ Նշվում է, որ տուժածներ չկան։