Ոստիկանության բաժնում արդեն քաղաքացին տեղեկացել է, որ հայրը տանը մահացել է.ՆԳՆ փոխնախարար
«Դեպքին տեղյակ եմ, պարեկները ձերբակալել են քաղաքացու, բնականաբար՝ իրավաչափ նպատակներով»,-կառավարության դիմաց լրագրողներին հայտնեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ քանի որ դեպքը տեղի է ունեցել բակում, պարեկներին է մոտեցել քաղաքացու հայրը և նրան ներկայացրել են, թե ինչ նպատակով է ձերբակալվում որդին:
Տղային հասցրել են բաժին, հայրը բարձրացել է տուն, հետո բաժնում արդեն քաղաքացին տեղեկացել է, որ հայրը տանը մահացել է:
«Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում դեպքի մանրամասներն ամբողջովին ուսումնասիրվել են, այդ թվում՝ պարեկների կրծքին ամրացված տեսախցիկենրի ձայնագրությունները և դրանով պարեկային ծառայողների կողմից որևէ խախտում չի արձանագրվել»,-հայտարարեց փոխնախարարը:
Նա ասաց, որ ճիշտ չէ այն տեղեկատվությունը, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը և նրանք որևէ միջամտություն չեն ցուցաբերել և, որ կարող են նաև հանրությանը տեսաձայնագրությունները տրամադրել:
Պատասխանելով ձերբակալման պատճառների մասին հարցին՝ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ քաղաքացին չի ենթարկվել պարեկների օրինաչափ պահանջին և հետագայում որպես հարկադրանքի միջոց կիրառվել է ձերբակալությունը:
Փոխնախարարը չպատասխանեց հարցին, թե արդյոք գույքահարկ չվճարելու համար են քաղաքացուն ձերբակալել:
Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություն տարածվեց, որ Կապանում պարեկները մեքենան տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել: Որդու նկատմամբ կատարված բռնությունը տեսնելով՝ հայրը իջել է տնից, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել բռնությունը: Պարեկները ձեռնաշղթաներ են հագցրել որդուն և տարելորից հետո հոր ինքնազգացողությունը վատացել է նա մահացել էր սրտի կաթվածից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները