
Մահացել է ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված «Ռոսիա 24»-ի լրագրող Բորիս Մաքսուդովը
Մահացել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ վիրավորված «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը։ «Սոլովյով LIVE»-ի եթերում հայտնել է Վլադիմիր Սոլովյովը:
«Մեր գործընկերը մահացել է առավոտյան ժամը վեցին Ջանկոյ տանող ճանապարհին։ Տղաները պայքարել են նրա կյանքի համար․ նա երեկ ծանր վնասվածքներ էր ստացել», - ասել է Սոլովյովը։
Բորիս Մաքսուդովը 38 տարեկան էր: Ավարտել է Սոչիի պետական համալսարանը։ Կարիերան սկսել է թերթում, ապա՝ հեռուստատեսությունում։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողի մահը մեծ ողբերգություն է անվանել: