Լրագրողներին և խմբագրություններին տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն․ ԽԱՊԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է ԶԼՄ-ների պաշտպանության հիմնադրամի ստեղծման գործընթաց, համաձայն որի՝ լրագրողներին և խմբագրություններին տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական աջակցություն տեղեկատվական վեճերի հետ կապված դատական գործերում։
«Անվճար փաստաբանական ծառայություններ կտրամադրվեն դատական գործերում ներգրավված այն լրատվամիջոցներին, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին․
-Կիրառում են մասնագիտական էթիկայի նորմերի վրա հիմնված ինքնակարգավորման որևէ մեխանիզմ,
- Օրենսդրության համաձայն՝ հրապարակում են իրենց ամբողջական ելքային տվյալները, այդ թվում՝ հիմնադիրների մասին տեղեկություններն ու ֆինանսական հաշվետվությունները,
- Կրում են անձնական (խմբագիր) կամ կոլեգիալ պատասխանատվություն հրապարակվող բովանդակության համար։
Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում՝ «Ինտերնյուս» միջազգային կազմակերպության աջակցությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները