Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի.Նիկոլ Փաշինյան
«Մենք շատ հայտնի կոռուպցիոն գործեր ունենք, որոնք գտնվում են դատական գործընթացների մեջ և ես, օրինակ, տպավորություն ունեմ, որ այդ գործերը կարող են 25 տարի տևել»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ այն կարող է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ կառավարությունը և կառավարող մեծամասնությունն ինչ -որ կուլիսային գործարքների մեջ է, որի արդյունքում այդ ձգձգումները տեղի են ունենում:
«Ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի գործարքի մեջ չենք, բայց մյուս կողմից էլ եկեք ասենք՝ մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց, որ այդ ֆոնին ուրիշ երևույթներ են ի հայտ գալիս:
Նա դժգոհեց իրավական ոլորտի աշխատանքից, քանի որ քրեական գործերով բացահայտումներն անբավարար են, դատավճիռները քիչ են՝ հայտարարելով, որ այդ գործընթացը չի կարող անվերջ լինել:
«Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի»,-հատրարաեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց և Փաշինյանը մթության մեջ բարկացավ
- ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ-ից հոսք չկա… Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի նոր ռեկորդ. Փաշինյան
- Երեխանե՛ր, ողջունում եմ ձեզ, կառավարության անդամներին հավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ.Փաշինյանը՝ կառավարության նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան