Կառավարությունը 87. 6 մլն դրամ հատկացրեց Ակադեմիական քաղաքի նախագծման կանխավճարի համար
«Նախագծով առաջարկվում է 2023 թվականի ԿԳՄՍՆ-ին հատկացված միջոցներից 87 մլն 696 հազար դրամ ուղղել նախագծահետազոտական ծախսերին, որի շրջանակներում կիրականացվի Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այդ գումարով վճարում է կանխավճարը, և լինելու է նաև վճարումների առաջին և երկրորդ փուլերը:
«Նախատեսում ենք, որ առաջին փուլի արդյունքները, որը նախագծի նկարագրությունը, հատակագիծը և տեսլականն է լինելու, կստանանք մինչև փետրվարի վերջ: Այնուհետև կլինի երկրորդ փուլով ամբողջական կոնցեպտուալ հատակագիծը, որում ճանապարհափողոցային ցանցի հատակագիծն է, տեղանքի, շենքերի, լանդշաֆտի, ճարտարագիտական ենթակառուցվածքների և մնացած բոլոր մանրամասների, որն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև ապրիլ»,-հայտնեց Անդրեասյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ դիմելով նիստին ներկա երեխաներին՝ ասաց, որ նրանք միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու հնաավորություն չունեն, որ Հայաստանի բուհական համակարգում ընդամենը 1, 2 պետական ԲՈւհ կա, որոնք որևէ ձևով գրավիչ են օտարերկրյա ուսանողների համար:
«Իհարկե, ուզում եմ ձեզ ասել, որ այս հարցում ակնհայտորեն շատ մեծ դիմադրություն կա, բայց նաև ուզում եմ մեր վճռականությունը արտահայտել, որ մենք հետևողականորեն գնալու ենք առաջ, որովհետև մենք բոլորս էլ մեր ԲՈւհ-երով անցել ենք: Գո՞հ ենք այն կրթության մակարդակից, որ մենք ստանում ենք, կամ այսօր ստանում են ՀՀ-ում ուսանողները: Այն գծին, որ մենք պատկերացնում ենք, դրան մոտ ԲՈւՀ չկա»,- հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի.Նիկոլ Փաշինյան
- Կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց և Փաշինյանը մթության մեջ բարկացավ
- ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ-ից հոսք չկա… Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի նոր ռեկորդ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան