«Սուրբ տեղը դատարկ չի մնում»
«Սուրբ տեղը դատարկ չի մնում». Այսպես է արձագանքել Տելեգրամի «Մայակ» ալիքը՝ անդրադառնալով Մինսկում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում արարողակարգային լուսանկարահանմանը։
Հրապարակված լուսանկարում երևում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը լուսանկարվելիս կանգնել է Հայաստանի դրոշի դիմաց։
«Ալեքսանդր Լուկաշենկոյի համար մեկ դրոշը քչություն է արել, այդ պատճառով նա երկուսի դիմաց է կանգնել»,-նշել է ալիքը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկից կժամանի Երևան
- ՀԱՊԿ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են ընդունել անվտանգության վերաբերյալ
- Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Պեսկով
- Ես նույնպես չեմ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին