ՀՀ ԱԺ պատգամավորները տեսակապով մասնացել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին
Նոյեմբերի 23-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Օրակարգային` ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարություններին՝ Կանադայի խորհրդարանում ««Գալիսիայի» ՍՍ դիվիզիայի նացիստին արդարացնելու և խրախուսելու փորձի հետ» հարցին հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել: Արմեն Խաչատրյանը պարզաբանել է, որ Կանադայի խորհրդարանի խոսնակը, ընդունելով իր սխալը, ներողություն է խնդրել և հրաժարական տվել: Կանադայի խորհրդարանը վերահաստատել է իր քննադատությունը՝ նացիզմի և դրա հետ կապվող դրսևորումներին:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ Կանադան Հայաստանի բարեկամ երկիր է և տարածաշրջանում միակ դեսպանությունն այստեղ է բացել: Նա նաև հավելել է, որ Կանադան համարժեք է արձագանքել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին:
Հայ խորհրդարանականները նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել, որը կքննարկվի ՀԱՊԿ ԽՎ համապատասխան հանձնաժողովում:
Օրակարգի երկրորդ՝ «ՀԱՊԿ ԽՎ հայտարարությունը սպառված ուրանի զինամթերքի օգտագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ» հարցի առնչությամբ նշվել է, որ խնդիրը կարգավորված է ՄԱԿ-ի համապատասխան ակտերով, և դրան անդրադառնալը նպատակահարմար չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկից կժամանի Երևան
- ՀԱՊԿ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են ընդունել անվտանգության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին