Արցախը համարվում է ՀՀ անվտանգության երաշխավոր, դրա որևէ մեկ պետական ատրիբուտ չի կարող վտանգ հանդիսանալ. Հակոբ Հակոբյան
«Երբ խոսվում է, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը վտանգ է ներկայացում Հայաստանի անվտանգությանը, պետք է որևէ կերպ հիմնավորվի, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Արցախն ինքը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավոր, բաղադրիչ, և դրա որևէ մեկ պետական ատրիբուտ չի կարող վտանգ հանդիսանալ։
«Ընդհանրապես, եթե մենք ուզում ենք մոռանալ Արցախը, ապա կարելի է ներկայացնել, որ ամեն ինչ վտանգ է, սակայն քանի դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են՝ ազատ, անվտանգ հայկական Արցախի հարցը փակված չէ, ապա պետք է բոլոր տեսակի պետական ինստիտուտները, հավաքական ներուժը պահպանել, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ Հայաստանի անվտանգության վրա, հակառակը՝ ավելի ուժեղացնելու է»,- ասաց Հ.Հակոբյանը։
Նա հայտնեց, որ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության անդամների կողմից այժմ տարբեր կազմակերպչական, ինքնակազմակերպման աշխատանքներ են տարվում, մոտ ժամանակները հնարավոր է Ազգային ժողովի նիստ հրավիրվի։
«Կարծում եմ՝ բոլոր պատգամավորների, պետական ինստիտուտների անդամների պարտականությունն է շարունակել իրենց գործունեությունը՝ փորձելով Հայաստան տեղահանված Արցախի մոտ 150 հազար քաղաքացու սոցիալական, քաղաքական, շատ այլ հարցերի լուծումներ տալ»,- ասաց նա։
Խոսելով արցախցիների հիմնական խնդիրների մասին, նա ասաց, որ մեծամասնությունն ապրում է վարձակալած տներում, իսկ վարձակալության գները բավականին բարձր են. «Դրան գումարվում են այլ խնդիրներ՝ քաղաքացիություն, անձնագրային... Նաև հենց դրանց լուծմանը մասնակցելու համար են պետք Արցախի պետական ինտիստուտները՝ համագործակցելով նաև Հայաստանի իշխանությունների հետ։
Արցախի պետական ինստիտուտների պահպանման գլխավոր նպատակներից մեկը պետք է դա լինի, որպեսզի կարողանան լուծել բռնի տեղահանված արցախիցիների խնդիրները, որպեսզի նրանք չլքեն Հայաստանը, մնան այստեղ, իրենցից ներկայացնեն հավաքական սուբէթնոս և ամենահարմար պահին, անհրաժեշտության, հնարավորության դեպքում վերադառնան իրենց հայրենի հողը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այն, որ ալիևը մեր թշնամին է, փաստ է, բայց, որ նույնը կաներ, անում է ու կանի նիկոլը, չէիք ընկալում. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Պարտավորություն ունենք թույլ չտալու փակվի Արցախի հարցը
- Իշխանությունը հասկանում է՝ եթե Արցախի ժողովուրդն այստեղ քաղաքական ներկայացվածությունը պահի, Արցախի հարցը կմնա օրակարգում. Խաչատրյան
- Հայաստանում Արցախի պեական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
- Քոչվորների ու նրանց առաջնորդ ալիևի, նիկոլի ու նիկոլների տոնն է նոյեմբերի 9-ին. Մետաքսե Հակոբյան
- Զգուշացում՝ հաշվի առնելով անվտանգային բոլոր բաղադրիչները, մենք կանգ չենք առնելու.Մետաքսե Հակոբյան
- Գևորգ Դանիելյանը՝ երկրի Նախագահին. Արցախահայության համար ընդունել «Խմբային քաղաքացիության մասին» հրամանագիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան