Գազայի հատվածում ռազմական գործողությունը կտևի առնվազն ևս երկու ամիս.Յոավ Գալանտ
Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողությունը կտևի առնվազն ևս երկու ամիս: Ռազմական գործողությունների դադարը, որը նախատեսված է անկլավում պահվող պատանդներից մի քանիսի ազատ արձակման մասին համաձայնագրով, կարճ կլինի։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ 13-րդ նավատորմի՝ Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի հետ հանդիպման ժամանակ։
«Սա կլինի կարճատև դադար, որից հետո կշարունակվեն ինտենսիվ մարտերը, ճնշումը կմեծացվի ավելի շատ առևանգվածներին վերադարձնելու համար: Սպասվում է ևս երկու ամիս տևողությամբ մարտեր»,-ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերել է Ynet պորտալը:
Գալանտն ընդգծել է, որ ռազմական գործողության նպատակը մնում է անփոփոխ՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության ողջ կառույցի ոչնչացումը։
«Մենք մտադիր ենք վերացնել ՀԱՄԱՍ-ը որպես ռազմական և կառավարական կառույց: Այս գործողության վաղ փուլերից պարզ դարձավ, որ ՀԱՄԱՍ-ը հասկանում է միայն ուժի լեզուն»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 14800 մարդ
- Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը
- Իսրայելի բանակը Գազայի հյուսիսում գտնվող դպրոցներում և մանկապարտեզներում զենք և արկեր է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան