Մոսկվայում ակնկալում են՝ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Պետերբուրգ՝ «Պուտինից վերցնելու էստաֆետը»
Մոսկվան ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ կգան, տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ պաշտոնական հանդիպումը։ Ի դեպ, այս հանդիպմանը նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին։ Ուստի, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա վերցնելու էստաֆետը Վլադիմիր Պուտինից»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է այսօր Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելուն, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորները և մնում է դաշնակից ու ռազմավարական գործընկեր կազմակերպության երկրների համար։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով: Մենք կշարունակենք խոսել նրանց հետ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար
- «Սուրբ տեղը դատարկ չի մնում»
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկից կժամանի Երևան
- ՀԱՊԿ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են ընդունել անվտանգության վերաբերյալ
- Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳՆ, ՊՆ և Անվտանգության խորհրդի քարտուղարների ղեկավարների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան