108 336 անձի վճարվել է100-հազարական դրամները և ծրագիրը կարելի է համարել ավարտված.Նարեկ Մկրտչյան
«Նախկին որոշման համաձայն, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար մենք նախատեսել էինք նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրել 50-հազարական դրամ՝ պայմանավորված արդեն իսկ ներկայացված դիմումների շահառուների թվով»,-կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարի ներկայացրած, որ նոր որոշման նախագծով առաջարկում է հատկացնել 2 մլրդ դրամ՝ 40 հազար բռնագաղթածի համար:
Մկրտչյանի խոսքով՝ ծրագրից կկարողանան օգտվել100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները և չեն կարող օգտվել այն բռնագաղթածները, որոնց բանկային հաշիվներւմ հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են ՀՀ-ից և նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում:
Ըստ նախարարի՝ նոյեմբերին այդ գումարը կհատկացնեն մոտ 20 հազար բռնագաղթածի:
Հայտնելով, որ 40+10-հազարական դրամների հոկտեմբերի աջակցություններն արդեն առանց դիմումի 99 820 անձի վճարվել են՝ նախարարը տեղեկացրեց. «Դրան զուգահեռ՝ սկսել ենք դիմումներ ստանալ նոյեմբեր ամսվա վճարման համար, շուրջ 80 095 արդեն ստացել ենք, և մի մասը մշակվել է, մի մասն էլ դեռ մշակման փուլում է»:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 108 336 անձի վճարվել է100-հազարական դրամները և ծրագիրը համարեց ավարտված:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ դրամ է հատկացվել:
«Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»,-ասաց փոխվարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի.Նիկոլ Փաշինյան
- Կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց և Փաշինյանը մթության մեջ բարկացավ
- ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ-ից հոսք չկա… Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի նոր ռեկորդ. Փաշինյան
- Կառավարությունն այսօր լրացուցիչ 8.4 մլն դրամ հատկացրեց արտաքին հետախուզության ծառայությանը