Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան
«Արցախի հարցը քաղաքական, միջազգային, միջպետական, տարածաշրջանային հարց է և այստեղ շատ լուրջ անելիքներ ունենք»,- «Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ) Շաքե Իսայանը։
Նա նշեց, որ բռնի տեղահանությունից հետո Արցախի քաղաքացիներին օգնելու, աջակցելու համար առաջնային փուլում արվել է այն, ինչ պետք է արվեր։
«Սակայն հասկանում ենք, որ սրան հաջորդելու է ավելի լուրջ ու բարդ փուլեր, որտեղ արդեն պետք են ավելի ռացիոնալ լուծումներ, հստակ ամրագրված մեխանիզմներ, թե ինչպես ենք պատկերացնում Արցախից բռնի տեղահանվածների հետագա ճակատագիրը։ Այստեղ արդեն բավականին լուրջ խնդրի առաջ ենք կանգնած»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ մարդիկ պետք է կարողանան իրենց տներում, սեփական հողում, սեփական հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու միջազգային երաշխիքներ ստանան։
«Այդ հնարավոությունը մենք այսօր մեր քայլերի շրջանակներում պետք է կարողանանք իրականացնել։ Ժամանակն է անցնել գոծուն մեխանիզմների, յուրաքանչյուր շրջանակ, անհատ պետք է փորձի իր գործունեության շրջանակում մասնակիցը դառնա, որպեսզի ստանանք միջազգային երաշխքիների ռեալիզացիայի իրավունք»,- ասաց Շ.Իսայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան