Հուսով ենք՝ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը և մնում է դաշնակից․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը, հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները և կմնա ասոցիացիայի երկրների դաշնակից և ռազմավարական գործընկեր։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով։ Մենք կշարունակենք խոսել նրանց հետ»,- ասել է Պեսկովը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։