«Փողերի լվացման» հիմնավոր կասկածը չի հաստատվում․ փաստաբանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին
«Ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք ներկայացնել մեր միջնորդությունները, որոնցից մեկը վերաբերում է կարճմանը։ Վերաքննիչ կոռուպցիոն դատարանն այս անգամ ուժի մեջ թողած որոշումը հետաքրքիր ձևով վերահաստատել է, որ փողերի լվացման հիմնավոր կասկածներ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով՝ դատաքննության փուլում կայացվել է դատական ակտ, որով ոչ միայն մեղադրանքը չի հաստատվում, այլև նվազագույն շեմը՝ «փողերի լվացման» հիմնավոր կասկածը չի հաստատվում։
«Հաջորդ դատական նիստին կներկայացնենք այս միջնորդությունը։ Վերաքննիչ կոռուպցիոն դատարանի որոշման եզրափակիչ մասը համարում եմ ապօրինի, քանի որ Աշոտյանը մնացել է կալանքի տակ։ Այդ մեկնաբանությունը պարտավոր է ստանալ իրավաբանական կյանք։ Հակառակ դեպքում ՝ կունենանք ևս մեկ ապացույց՝ քաղաքական հետապնդման և դատական համակարգի արդեն դե յուրե կազմաքանդման մասին»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը ստանում է նաև զավեշտալի բացատրություններ.Արմեն Աշոտյան
- Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, այդ մասին բարձրաձայնում է ԵԽ խոշորագույն քաղաքական ուժը.Գոհար Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան