ՔԿԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Արտակ Առուստամյանն այսօրվանից ազատվել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։
Հրամանում նշվում է, որ ազատման համար հիմք է ընդունվել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ա. Գրիգորյանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ Ե 40/10-6179 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի դիմումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները