Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ երկու հոդվածով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ավագանու մի քանի անդամներ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Գ. Աբրահամյանը հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու կամ բռնի այլ գործողություններ կատարելու և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով։
«Այս պահին որևէ հավելյար տեղեկատվություն տրամադրել չեմ կարող, քանի որ քրեական վարույթը նոր է սկսվել, գործողություններ են իրականացվում»,- ասաց Գ.Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստում վիճաբանություն էր սկսվել «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու նիստերի դահլիճում սեղաններին «Գռզո»-ին պատկանող ֆիրմայի ջրերն են դրված․ Սոնա Աղեկյան
- Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է ավագանու այդ բառապաշարից. Ամալյա Սարգսյանը
- Ես սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել եմ, երբ ինձ սեռական բնույթի հայհոյանք են հնչեցրել.Նարինե Հայրապետյան
- Ուզում եմ երեք զգուշացում տալ.Ավինյանը զգուշացրեց ավագանու երեք ընդդիմադիր կին անդամներին
- Վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների սադրանքի արդյունքում.Արմեն Փամբուխչյան
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց
- Հետևաբար հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին.Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները