
Կառավարությունն այսօր լրացուցիչ 8.4 մլն դրամ հատկացրեց արտաքին հետախուզության ծառայությանը
ՀՀ գործադիր մարմինն այսօր չզեկուցվող 44 հարցերից մեկով ՀՀ արտաքին հետախուզության ծառայությանը ընթացիկ գործունեության ապահովման նպատակով 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղեց 8.460 հազար դրամ:
«Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ընթացիկ գորրծունեության ապահովմանը:
Որոշման նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային կամ այլ ռազմավարությունների հետ»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Արտաքին հետախուզական ծառայության որևէ ներկայացուցիչ Ազգային ժողով չի եկել
- Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ