Առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ կանցկացվի. Դիվանագիտական աղբյուր
Նոյեմբերի 29-ին և 30-ին հայ-ադրբեջանական սահմանին նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին գրել է ադրբեջանական Caliber.az-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները։
Նշվում է, որ պայմանավորվածությունները հաստատել են երկու կողմերը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսևորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ բանակցել Հայաստանի հետ. Քաղաքագետի պարզաբանումը
- Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել է հանդիպել սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան