Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
«Գործող օրենքի համաձայն որևէ խմբակցություն կամ պատգամավոր իրավունք չուներ անցկացնել խորհրդարանական լսումներ, բայց շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունը՝ որպես առաջին հաջողված փորձ, երբ մեր երկրում 50 հազարից ավել ընտրական իրավունք ունեցող քաղաքցիներ նախաձեռնել են օրենսդրական փոփոխությունը, քննարկվերայս դահլիճում»,-«Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստան Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ լսումներ կազմակերպելու համար «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ նախաձեռնեց հայտարարության տեքստ, որի նպատակը նաև ԱԺ լսումներն անցկացնելն է:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Հայաքվե» -ի նախաձեռնության առաջին կարևոր արձանագրումն այն է, որ 2015 թ սահմանադրական փոփոխությունից հետո առաջին անգամ ժողովուրդն իրացրեց իր իրավունքը, օրենքի նախագիծ բերեց ԱԺ և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին և 58 հազարից ավել քաղաքացիներին, որոնք իրենց ստորագրությամբ միացել են օրենսդրական նախաձեռնությանը:
«58 հազարից ավել քղաքացիներ միացել են այս կարևոր նախաձեռնությանը, քանի որ այն վերաբերում է մեր ազգայինին, պետականին, պետականության հենասյուներին, այս ժամանակաշրջանում դրանց ուղղված մարտահրավերներից երկուսին՝ Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորության իրացմանը և Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման, հատուցման պահանջատիրության հարցերին»,-հայտարարեց Մինասյանը:
Նա պատահական չհամարեց, որ նախաձեռնության մեկնարկից անմիջապես հետո թշնամիները փորձեցին նսեմացնել ստորագրահավաքի գործընթացները և նույնիսկ սպառնացին, ինչին միացան նաև այդ մոտեցումը կիսող ներքին ուժերը:
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց ԱԺ երեք խմբակցությունների նախընտրական և գործունեության ծրագրերի այն հատվածները, որտեղ բոլոր խմբակցություններն առաջնային են համարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանումը և դրան հասնելը: Բայց ՔՊ խմբակցությունը իր նախընտրական ծրագրին ճիշտ հակառակ է գործել:
«Մենք այսօր արձանագրում ենք, որ եթե քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրինագծի վերաբերյալ խորհրդարանում հայտնված ուժերն արտահայտում են բացասական դիրքորոշում՝ նրանք լեգիտիմ չեն, գործում են հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ հիմնավորելով, որ դրանով նրանք դեմ են դուրս գալիս իրենց իսկ նախընտրական խոստումներին և պետք է հեռանանա, կամ գործեն այլ ձևով:
Մինասյանը հայտնեց, որ օրինագիծը դեկտեմբերի 4-ին, ժամը 10-ին կքննարկվի ԱԺ Պետական-իարավական հարցերի մշտական հանձնաժողվում, և եթե այնտեղ դրական որոշման չարժանանա՝ հաջորդ օրը ԱԺ լիագումար նիստում պետք է դրվի քվեարկության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան