Մի մոռացեք՝ Նարեկ Մալյանը քողազերծել է օտարերկյա գործակալական ցանց․ Լիլիթ Թումանյան
Իրավապաշտպանները բարդ կացության մեջ են հայտնվել, որովհետև ստիպված են իրավական գործիքներով աշխատել ոչ իրավական գործընթացում։ Այս մասին Նարեկ Մալյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վերլուծաբան Լիլիթ Թումանյանը՝ նշելով, որ այն վերին աստիճանի բարդ աշխատանք է։
Նարեկ Մալյանի գործի վերաբերյալ Թումանյանն ընդգծեց՝ հակասահմանադրության խնդիր կա, որը մերժվեց։
«Եկեք վերանանք այսօրվա դատաքննության մանրամասներից և դիտենք գործընթացը ընդհանուր առմամբ։ Ես տեսնում եմ երկու դիտանկյուն՝ ներքին քաղաքական (խոսքի ազատություն, քաղաքական հետապնդում) և արտաքին գործոն։ Մի մոռացեք, որ Նարեկ Մալյանը հայտնի որպես անձնավորություն, որը քողազերծել է օտարերկյա գործակալական ցանց և շատ հաջողել է դա իրականացրել։ Մեզանում օտարերկյա գործակալական ցանցերը շարունակում են գործել։ Փոխում են անուններ, կազմ, բայց աշխատանքը շարունակվում է, որովհետև հանձնարարություններ դեռ կան, բազմաթիվ գրանտներ այդ պատվերը կատարելու համար դեռևս կան։ Գուցե պահանջներից մեկն էլ այն է, որպեսզի Նարեկ Մալյանը լինի փակի տակ, որովհետև նա այն մարդն է, որը ոչ միայն խոսում է, ինչ մտածում է, այլև խանգարում է օտարերկյա գործակալական ցանցերի գործունեությանը» ,- իր խոսքում նշեց Լիլիթ Թումանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սա մահակ է, որով գործող իշխանությունը բոլոր ընդդիմախոսների գլխին խփում է․ Աթանեսյան
- Նարեկ Մալյան. Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ
- Մալյանի գործ. Նորմը հակասահմանադրական է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին