Կարմիր Խաչը հաստատում է Գազայի հատվածում 24 պատանդներից բաղկացած խմբի ազատ արձակումը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաստատել է Գազայի հատվածից 24 պատանդների խմբի հաջող ազատ արձակման փաստը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ասվում է կազմակերպության X սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մենք հանգստացած ենք՝ հաստատելով 24 բանտարկյալների անվտանգ ազատ արձակումը»,-ասվում է հրապարակման մեջ։
Կարմիր Խաչի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարդիկ պաղեստինյան անկլավից տեղափոխվել են Ռաֆահ անցակետով և հանձնվել իսրայելական կողմին։ ԿԽՄԿ-ն հանդես է եկել որպես մարդասիրական միջնորդ, նշվում է հայտարարության մեջ։
Դրանից առաջ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ համաձայնությամբ ազատ է արձակել առաջին պատանդներին։ Նրանք եղել են Թաիլանդի 12 քաղաքացի, նախնական տվյալներով՝ 13 իսրայելցի։
Հարակից հրապարակումներ`
- Գազայում պատանդներին կազատեն նոյեմբերի 24-ից ոչ շուտ
- Պատանդառված իսրայելցիների հարազատները դուրս են եկել Նեթանյահուի դեմ
- Գազայում պատանդներից մեկը երեխա է ունեցել, հայտարարել է Նեթանյահուի կինը
- Ինչ պայմանով Իսրայելին կվերադարձնեն պատանդներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան