«Մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել պայքարող մարդուն»
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելել է Նարեկ Մալյանին:
«Նարեկի տեսակցությունները (և առհասարակ կապը արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է: Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել:
Առհասարակ, թվում է, թե մեր քաղբանտարկյալ ընկերներին այցելելիս մենք իրենց պիտի քաջալերենք, բայց ամեն անգամ հակառակն է լինում՝ Մալյանին, Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին այցելելություններից հետո էներգիայով ես լցվում, հասկանում ես, որ մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴՈՒՆ»,- գրել է Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանի գործով այսօր կկայանա հերթական դատական նիստը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա վաղը․ Մելիքյան
- Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց
- Նարեկ Մալյան. Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացի եմ
- Մալյանի դեմ քրեական վարույթը խայտառակություն է, պարզապես հաշվեհարդար է. Փաստաբան
- Վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Մալյանի խափանման միջոցի հարցին
- Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին․ փաստաբան
- Նարեկ Մալյանի գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին․ փաստաբան
- Նարեկ Մալյանի հայտարարությունը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ
- Նարեկ Մալյանի գործով հայտարարվեց նախաքննության ավարտ՝ գործը դատարան ուղարկելու նպատակով․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները