Հռոմի պապը տրանսգենդերներին հրավիրել է Վատիկանում ընթրիքի
«Սա սրբապղծություն է». սոցիալական ցանցերի օգտատերերը վրդովված են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տրանսգենդերներին հրավիրել է Վատիկանում ընթրիքի.
SputnikInternational-ը գրում է, որ լուրը մեկնաբանողների թվում գտնվել են Հովվապետի կողմնակիցներ, ովքեր խոսել են «Հիսուսը նույնը կաներ» ոգով։ Բայց մեծամասնությունն անընդունելի է համարել Պապի արարքը։
Օգտատերերը լուրի տակ գրել են.
«Ես չեմ կարող հավատալ, որ կաթոլիկները ընդունում են դա»:
«Սա հայհոյանք է և սրբապղծություն».
«Երբ մարդիկ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ ես հավատում Քրիստոսին, բայց չես գնում Կաթոլիկ եկեղեցի»: Ես իրենց ցույց կտամ այս տեսանյութը... Ամոթ».
«Ես ընդունում եմ ուղղափառությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը խոստովանել է՝ սիրում է ծովը, բայց գրեթե 50 տարի այնտեղ չի եղել
- Հռոմի պապը կոչ է արել պահպանել Արցախի բոլոր սրբավայրերը
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնել տրանսգենդերի սպանությունից
- ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատժի են ենթարկել տրանսգենդերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին