Վստահություն քվե չեք ստացել, որ արցախցիներին զրկեք քաղաքացիությունից. Սողոմոնյանը՝ ՔՊ-ականներին
«Թբիլիսում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվեց։ Այն ապաշրջափակման մասին է, բայց այստեղ Արցախ չկա, ի տարբերություն նրա, որ ասվել էր՝ ապաշրջափակումը չի վնասելու Արցախի կենսական շահերը»,- Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա հարցադրումներ արեց. «Այն քաղաքացիները, ովքեր ստացել են Հայաստանի հպարտ քաղաքացու խորհրդանշական անձնագրերը, որոնց վրա Հայաստանն ու Արցախը միասին են պատկերված, այդ մարդիկ հիմա ո՞ւմից պատասխան պահանջեն նրա համար, որ այս նախագծում Արցախ չկա։ Այս իրավիճակի համար, ժողովրդին խաբելու համար ո՞ւմից պատասխան պահանջեն։
Ո՞ւմից պատասխան պահանջեն նրա համար, որ իրենք գնացել են ընտրության, որովհետև իրենց խոստացել են Արցախի կարգավիճակի հստակեցում, անվտանգության երաշխավորում, դրա փաթեթի մեջ նաև 0 հանդուրժողականություն կոռուպցիայի, բռնաճնշումների, բոլոր արատավոր երևույթների նկատմամբ։ Այդ ամբողջը փաթեթով է խոսք տրվել, ոչ թե կամ-կամ-ով։ Ո՞ւմից այդ քաղաքացիները պատասխան պահանջեն խաբելու համար։
Վստահություն քվե չեք ստացել նրա համար, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող արցախցիներին զրկեք քաղաքացիությունից, հետո փախստականի անվան տակ ուղղորդեք, որպեսզի երրկից դուրս գնան»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր ձախողումները, հրաժարվել է մեր անկախության հիմնաքարերից. Չալաբյան
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան
- Մի իրավիճակում ենք, երբ Հիմնական օրենքով ամրագրված համազգային շահերի մասին խոսելն անգամ որակվում է որպես պատերազմ հրահրելու պես մի բան
- Քաղաքացիական հասարակությունը պահանջում է ընդունել Հայաքվեի օրինագիծը
- Արագացրե՞ց Հայաքվեն Փաշինյանի՝ Ադրբեջան ճանաչելը
- «Հայաքվեն» Արցախի դրոշներով ու ջահերով ոգեկոչման քայլերթ կկազմակերպի
- Պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ «Հայաքվե»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան