Մոլդովայի խորհրդարանը չեղարկել է ԱՊՀ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի համաձայնագիրը
Մոլդովայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների կրթական հաստատություններում հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների պատրաստման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի չեղարկմանը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ որոշումը պաշտպանել են իշխող Գործողություն և համերաշխություն կուսակցության պատգամավորները, ընդդիմադիր Կոմունիստների և սոցիալիստների դաշինքը չի քվեարկել՝ ի նշան բողոքի լքելով նիստերի դահլիճը։
«Երկրորդ ընթերցմամբ հաստատվել է ԱՊՀ-ի հետ հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնագետների պատրաստման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի չեղարկումը: Փաստաթուղթը ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին»,-ասվում է խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Այս տարի Մոլդովայի խորհրդարանը չեղարկել է ԱՊՀ շրջանակներում կնքված ավելի քան 10 համաձայնագրեր։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն արգելափակել է Մոլդովայից մի քանի պաշտոնյաների մուտքը
- Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ում միջպետական գաղտնիքների պահպանման մասին համաձայնագիրը
- Մոլդովան չեղարկել է ԱՊՀ -ի հետ ունեցած իր ևս երեք համաձայնագիրը
- Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին