Փաշինյանը դեմքից ճանճերին քշելով պատասխանում է քաղաքացիների հարցերին
«Ինչու ենք եկել համայնքների խոշորացման գաղափարին, որովհետև տեսել ենք, որ գործող համակարգն համայնքների կյանքում ընդհանարպես որևէ բան չի փոխում, գյուղերը քայքայվում են»,- ՀՀ քաղաքացիների և սփյուռքի ներկայացուցիչների հարցերին ուղիղ եթերում պատասխանելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա արձագանքեց «Լիկիու Երկիր» ՀԿ-ի նախագահ Մարինե Հարությունյանի հարցին, որում վերջինս հայտնեց, թե աշխատում են գյուղական բնակավայերի բնակիչների հետ, հարցումներ անում և պարզել են, որ համայքների խոշորացումից հետո վիճակը էապես չի փոխվել և հետաքրքրվեց, թե Փաշինյանն արդյունավետ համարո՞ւմ է համայնքների համաչափ զարգացմանն ուղղված առկա ծրագերերը:
Փաշինյանի խոսքով՝ համայնքների խոշորացման արդյունքներից մեկն այն սուբվենցիոն ծրագրերն են, որոնք 2018 թվականից ի վեր Հայաստանի համայնքներում իրականացվել են:
«Վիճակագրությունն այսպիսն է՝ 137 մլրդ դրամի 2260 ծրագիր ենք մենք իրականացրել, ընդ որում, այդ բյուջեի մեծ մասը վճարել է կառավարությունը»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Նրա ասաց, որ խոշորացումը հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել և մեծացնել բյուջեները և համայնքներին շահագրգռել բյուջեները համալրել:
«Մենք այդ ահազանգը գիտենք, որ խոշորացված համայնքների փոքր բնակավայրերն այնքան էլ իրենց վրա չեն զգում այդ փոփոխությունները, բայց վստահ ենք, որ այդ փոփոխությունները գալու են»,-հայտարարեց փաշինյանը և վստահեցրեց, որ համայքների խոշորացմամբ քաղաքացիների իշխանությունն են մեծացնում, որովհետև ինչքան փոքր է համայնքն այնքան փոքր է քաղաքապետերի և ավագանու վրա քաղաքացիների վերահսկողությունը:
Փաշինյանը նշեց, թե ինչքան փոքր է համայնքը, այնքան ընտանեկան բարեկամական կապերը շատ են և այդ բարեկամական կապերը թույլ չեն տալիս անձնական հարաբերությունների տիրույթից տեղափոխվել քաղաքական հարաբերությունների տիրույթ:
«Ինչքան փոքր է եղել համայնքը, այնքան քաղաքական կյանքը բացակայել է, որվհետև բոլորը իրար հորեղբայր, քեռի են և այլը: Այդ ընտանեկան կապերը թույլ չեն տվել, որ համայնքային շահը դրվի առաջնային շարքում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ այդ ընթացքում քշելով իր դեմքին կանգնած ճանճին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան